Օմբուդսմենը չի մեկնաբանում իր մասին շրջանառվող լուրերը

«Այս պահին չենք ցանկանում մեկնաբանել մամուլում շրջանառվող կցկտուր տեղեկատվությունները, իսկ ընդհանրապես, թե ինչպես կզարգանան դեպքերը, հունվարի կեսից հետո արդեն պաշտպանը մամուլի ասուլիսով կհայտարարի»,- hra.am-ին հայտնեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ծովինար Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հավաստի են այն տեղեկությունները, թե Արմեն Հարությունյանը կստանձնի Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հատուկ ներկայացուցչի պաշտոնը:

Նա հավելեց նաև, որ չի բացառում, որ նման բան ապագայում տեղի ունենա:

Աննա Բարսեղյան

Աղբյուր՝ www.hra.am