ԵԱՀԿ երեք հիմնական փաստաթղթերին արդեն կարելի է ծանոթանալ հայերենով

Քիչ առաջ Երևան հյուրանոցում կայացավ ԵԱՀԿ երեք հիմնարար փաստաթղթերի հոբելյանական հրատարակության շնորհանդեսը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու արտաքին գործերի  նախարարության նախաձեռնությամբ հայերեն են թարգմանվել և հրատարակվել Հելսինկյան եզրափակիչ ակտը, Փարիզի խարտիան և Կոպենհագենի փաստաթուղթը: Շնորհանդեսի շրջանակում ցուցադրվեց Հելսինկյան եզրափակիչ ակտի երեսունհինգամյակին նվիրված տեսահոլովակ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը' ընդգծելով փաստաթղթերի ու դրանք հայերեն թարգմանելու կարևորությունը, հույս հայտնելով, որ այն օգտակար կլինի ուսանողների ու հետազոտողների համար: Նա նաև հույս հայտնեց, որ հայերեն թարգմանությունը կնպաստի սկզբունքների մասին հիմնարար գիտելիքների ձևավորմանը:

Միջոցառմանը ներկա են փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՄԻՊ Արմեն Հարությունյանը, փորձագետներ:

Ա. Կիրակոսյանի խոսքով, Հայաստանը կարևորում է ԵՀԿ սկզբունքները, անխախտ կերպով իրականացնում դրանք: Կիրակոսյանը նկատեց, որ եթե ԵԱՀԿ անդամ երկրները հետևեն սկզբունքների իրականացմանը, ապա դա կնպաստի անվտանգության ամրապնդմանը:

Աղբյուր'  www.panorama.am