Դատախազները բողոքարկել են ոստիկանական բաժանմունքում զոհված Վահան Խալաֆյանի գործով դատավճիռը

Դատախազները բողոքարկել են ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում զոհված Վահան Խալաֆյանի գործով դատավճիռը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին կայացված դատավճռի համաձայն, Ոստիկանության Չարենցավանի բաժանմունքի քրեական հետախուզման բաժնի պետ Աշոտ Հարությունյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, նույն բաժնի ավագ օպերլիազոր Մորես Հայրապետյանը' 2 տարվա ազատազրկման, իսկ նրա պաշտոնակիցներ Գարիկ Դավթյանն ու Գագիկ Ղազարյանը բաց էին թողնվել:

Սակայն դատախազությունում համաձայն չեն դատավճռի' Գ.Դավթյանի և Գ.Ղազարյանի արդարացման մասի հետ: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, մեղադրող կողմը ներկայացրել է վերաքննիչ բողոք: Մեղադրող կողմը կարծում է, որ Դավթյանի և Հարությունյանի մեղավորությանն առնչվող առաջին ատյանի դատարանի եզրահանգումնեերը չեն համապատասխանում դատական նիստի ընթացքում հետազոտված ապացույցներին, թույլ է տրվել դատական սխալ, որն ազդում է գործի արդյունքի վրա և խախտում արդարադատության էություընը: Այդ առնչությամբ մեղադրող կողմը Վերաքննիչ դատարանին խնդրում է փոխել դատավճիռը Դավթյանի և Ղազարյանի մասով և կայացնել մեղադրական դատավճիռ:

Աղբյուր' www.arminfo.info