Սեյրան Օհանյան. Ռազմահայրենասիրական դաստիարակությունը մաս է կազմում մեր երկրի ռազմական ներուժի

Դեկտեմբերի 22 տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարների և ՀՀ ոստիկանության պետի համատեղ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախազորակոչային պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2010թ. իրականացված աշխատանքները: Նիստի ընթացքում վերոնշյալ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով` նշելով կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքից:

Կարևորելով նախազորակոչային տարիքի պմիլատանիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության տարածումը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը մաս է կազմում մեր երկրի ռազմական ներուժի:

Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը` նշելով առկա խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ աշխատանքները:
Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում ունեցած ավանդի համար գերատեսչական մեդալներով, պատվոգրերով ու նվերներով պարգևատրվել են հասարակական կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:
Միջգերատեսչական ամփոփիչ քննարկումներից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելել են հանրապետական կենտրոնական հավաքակայան, ծանոթացել զորակոչի անցկացման պայմաններին, զրուցել զորակոչիկների ու ծնողների հետ:

Աղբյուր`http://www.panorama.am