2013-ից Հայաստանում կներդրվի սոցծառայողի ինստիտուտը

Սոցիալական ծառայողը Եվրոպայում ամենահարգված և բարդ մասնագիտություններից մեկն է։ Հայաստանում ևս փորձ են անում առաջիկա տարիներին ներդնել այդ ինստիտուտը՝ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին մամուլի ասուլիսում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը։
Սոցծառայողը սոցիալապես անապահով խավերի համար իրականացնելու է իրավաբանական, հոգեբանական խորհրդատվություն, կատարելու է տնային այցեր, համայնքի բյուջեի շրջանակներում տրամադրելու է բնամթերային և դրամական օգնություն։ Բնակչությանն ավելի մոտ լինելու համար՝ սոցծառայողները հանդիսանալու են համայնքի աշխատողներ։ Ենթադրվում է, որ 2013 թ. Հայաստանն ամբողջությամբ անցում կկատարի սոցծառայողի ինստիտուտին:
Աղբյուր՝ http://news.am