ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մահացել է Աբգար Եղոյանը

Դեկտեմբերի 24-ին մահացել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը։
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը և www.hra.am խմբագրությունը իրենց խորին ցավակցությունն են հայտնում իրավապաշտպանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Աբգար Եղոյանի հոգեհանգիստը կկայանա դեկտեմբերի 25-ին, ժամը 17.00-ից ք. Երևան, Շիրակի 4-րդ նրբանցք, 11 շենք, բն. 10 հասցեում։ Հուղարկավորությունը` դեկտեմբերի 26-ին, ժամը` 14.00-ին, նույն հասցեից:
Source Url:
