Զեկույց «Հայաստանի շրջակա միջավայրի վիճակի» մասին

«Քաղաքական ֆորում, Հայաստան»-ը հրապարակել է զեկույց «Հայաստանի շրջակա միջավայրի վիճակը» թեմայով: Թվով արդեն երկրորդ զեկույցի նպատակն է Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող կարևոր զարգացումներին գնահատական տալ:

Զեկույցը տրամադրում է Հայաստանում շրջակա միջավայրում տեղի ունեցած անկումների մասին ընդհանուր ակնարկ, ինչպես նաև ընգծում է երկրում շրջակա միջավայրի ներկայումս խիստ ծայրահեղ վիճակում գտնվելը: Զեկույցը ծառայում է որպես սկզբնական տեղեկագիր այն բարդ էկոլոգիական խնդիրների մասին, որոնք խիստ կապակցված են պետության երկարաժամկետ զարգացման հեռանկարների հետ: Հեղինակների գործնական փորձի և ակադեմիական վերլուծությունների դիմումների համակցման շնորհիվ` զեկույցում ներկայացվում է, որ շրջակա միջավայրի կառավարումը բարելավելու համար անհրաժեշտ է ավելի շատ թափանցիկություն և հասարակության մասնակցություն կարևոր որոշումներ ընդունելիս, ինչպես նաև շրջակա միջավայրի մասին առկա օրենքների արդյունավետ իրագործում և հարկադրում: Հայաստանի հյուսիսում բաց լեռնահանքային արդյունաբերությունը` Թեղուտի դեպքը, որը ընդգրկվել է զեկույցում, դիրքորոշման փոփոխությունների և առկա դիրքորոշումները հարկադրելու վառ օրինակ է:

Զեկույցը բաղկացած է մի քանի մասից: Նախաբանին հաջորդող երկրորդ բաժնում պատմական ակնարկ է արվում Հայաստանում շրջակա միջավայրի մասին` մասնավորապես ԽՍՀՄ ժամանակահատվածում, ինչպես նաև խոսվում է շրջակա միջավայրի այն խնդիրներից, որոնք առաջացան ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո: Զեկույցի երրորդ բաժնում խոսվում է շրջակա միջավայրի ներկայիս իրավիճակի և սպառնացող վտանգների մասին: Իսկ չորրորդ բաժնում առկա է նաև Թեղուտ անտառում հանքային ծրագրի ուսումնասիրությունների մասին վերլուծություն: Հինգերորդ բաժնում կատարվում են եզրափակիչ վերլուծություններ:

Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սոֆյա Մանուկյան

Աղբյուր՝ www.hra.am