Հայաստանում 2010 թ.-ին պետական իշխանության դեմ կատարված հանցագործությունների թիվն ավելացել է 18,7 տոկոսով

Հայաստանում 2010 թ.-ի հունվար-նոյեմբերին պետական իշխանության, ծառայությունների և վարչակարգի դեմ կատարված ավելի քան 2 հազար հանցագործություն է գրանցվել, ինչը 18,7 տոկոսով գերազանցում է 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին նշվում է ՀՀ ոստիկանության տվյալների վրա հիմնված ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաշվետվության մեջ:

Ինչպես նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներում, 2010 թ.-ի հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է պետական կամ հասարակական գործչի մեկ սպանություն, իշխանության ներկայացուցիչների դեմ ուժի կիրառման 60 դեպք, պաշտոնի չարաշահման 60 դեպք:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է նաև կաշառք տալու, ստանալու կամ միջնորդության 57 դեպք:

Աղբյուր' http://ar.newsarmenia.ru