Թոշակառուները խախտումների մասին կարող են ահազանգել. «Հայփոստ» ՓԲԸ-ում գործում է թեժ գիծ

«Հայփոստ» ՓԲԸ հիշեցնում է, որ տարեսկզբից Երևանում կենսաթոշակների վճարումն իրականացվում է Հայփոստի փոստային բաժանմունքներից, և փոստատարների առաքման միջոցով: Երկու դեպքում էլ վճարումը կատարվում է անվճար:

Այսինքն` թոշակառուները որևէ պարագայում չպետք է վճարում կատարեն կենսաթոշակ ստանալիս` ոչ փոստային բաժանմունքում, ոչ էլ փոստատարին:

Խախտումների մասին խնդրում ենք անմիջապես տեղեկացնել «Հայփոստ» ՓԲԸ-ում այսուհետ գործող թեժ գծի հեռախոսահամարներով. 514-666, 514-667:

Աղբյուր`http://www.panorama.am