ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԼՂՀ օմբուդսմենի գրասենյակը 2010թ-ին ստացել է 308 դիմում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2010թ-ի ընթացքում 344 անձանցից ստացել է 308 դիմում: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԼՂՀ օմբուդսմենի գրասենյակից, դիմումներ կարող են ներկայացնել ինչպես առանձին անհատներ, այնպես էլ` կոլեկտիվներ:
Այս տարվա դիմումներից 104-ը ստացվել են գրավոր, իսկ 240-ը` բանավոր կերպով: Ստացված տվյալների համաձայն` բնակչությանն ամենից շատ հուզում են բնակարանային օրենսդրության պարզաբանումներն ու բնակկոմունալ ծառայությունների ապահովումը, ինչպես նաև` սոցիալական պաշտպանության և ապահովության խնդիրները, աշխատանքային իրավահարաբերությունները, տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները:
Նշենք, որ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստանում է նաև այնպիսի դիմումներ, որոնք վերաբերում են դատական քննության ընթացքում գտնվող կամ քննության բոլոր ատյաններն անցած գործերի:
Աղբյուր՝ www.armenpress.am
