Սահմանի մոտ ականի պայթյունից երկու զինծառայող է տուժել

Դեկտեմբերի 29-ին Քարվաճառի սահմանին նախնական վարկածով մառախուղի պատճառով երկու հայ զինծառայողներ մտել են ականապատված տարածք և ականի պայթյունից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հաստատել է տեղեկությունը և նշել տուժողների անունները` պայմանագրային զինծառայողներ Միհրան Առաքելյան և Վահան Մարգարյան:

ՊՆ քննչական ծառայության լրատվական վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը www.hra.am-ին հայտնեց, որ դեպքի առթիվ քրեական գործ դեռ չի հարուցվել:

«Դեռ նյութեր են նախապատրաստվում, եթե պարզվի, որ հանցակացմ կա, քրեական գործ կհարուցվի»,- նշեց նա,- հավելելով, որ եթե պարզվի, որ դեպքը տեղի է ունեցել մառախուղի պատճառով, քրեական գործ չի հարուցվի:

Այս պահին Մ.Սարգսյանի ունեցած տվյալներով զինծառայողների առողջական վիճակը կայուն է, նրանք բուժում են ստանում զինվորական հոսպիտալում, մահվան վտանգ չկա:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը` www.hra.am