Պիկետը մեկնարկել է. ընդդիմադիրները հավաքվել են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց

Այս պահին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց երեք տասնյակից ավելի մարդիկ են հավաքել և բողոքի ցույց են անցկացնում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցին ընդառաջ: Պիկետը կազմակերպել է «Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն»` «քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակման պահանջով»:

Հավաքվածները բացականչում են «Պայքար, պայքար մինչև վերջ», «Նիկոլ, Նիկոլ», «Ազատություն», ձեռքներին ունեն «Ամոթ Եվրոպային», «Ազատություն քաղբանտարկյալներին» գրություններով պաստառներ, ՀՀ դրոշը:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ բարձրացնելու են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Նա նաև նշեց, որ ակնկալում են, որ այցի արդյունքում այդ առումով Հայաստանը հերթական անգամ կգտնվի Եվրոպայի ուշադրություն կենտրոնում:

Աղբյուր`http://www.panorama.am