Օմբուդսմենը հրաժարական կտա տարեկան զեկույցը կազմելուց հետո

ԶԼՄ-ները հաղորդում են, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մոտ օրերս հրաժարական է տալու և ստանձնելու է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի պաշտոնը:

Օմբուցմենը հաստատել է այս տեղեկությունները, սակայն չի նշել, թե կոնկրետ երբ դա կլինի:

«Այսօր 7-րդ մարդն եք, որ զանգահարում է: Նման բաները հո գաղտնի չե՞ն արվում: Ես ասուլիս կտամ, ամեն ինչ կասեմ, դուք էլ հարցերի հնարավորություն կունենաք»,- www.hra.am-ին պարզաբանեց Արմեն Հարությունյանը:

Նա ասաց, որ ասուլիս կհրավիրի և իր հրաժարականի մասին կհայտարարի ՄԻՊ տարեկան զեկույցը պատրաստ լինելուց հետո:

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am