Հայաստանի սոցծառայությունների նախկին աշխատակիցները պահանջում են ապահովել իրենց աշխատանքով

Այսօր' հունվարի 20-ին, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայությունների նախկին աշխատողները բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանի կառավարության մոտ' պահանջելով ապահովել նրանց աշխատանքով և վճարել վերջնահաշվարկը:

Սոցծառայության ներկայացուցիչներից մեկի խոսքերով, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խոստացել է անձնակազմի 70 տոկոսին ապահովել աշխատանքով, սական տվյալ պահին 300 հոգի գործազուրկ է: Ինչ վերաբերվում է վերահաշվարկին, ապա նախարարությունը կրճատել է այն 20 տոկոսով և խոստացել վճարել մեկ ամիս անց: Նախարարությունը խոստացել է հունվարի 21-ին ժամը 10:00-ին լսել սոցծառայությունների աշխատողների բոլոր բողոքները:

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հայփոստը» 2010-ի դեկտեմբերի 29-ին համաձայնություն են կնքել, որի համաձայն ընթացիկ տարվա սկզբից թոշակառուները կարող են կենսաթոշակ ստանալ Երևանի փոստային բաժանմունքներում, բացի դրանից, փոստատարները կենսաթոշակը տանելու են տուն: Այս որոշումն առաջացրել է սոցծառայության հարյուրավոր աշխատողների բողոքը, որոնք կորցրել են աշխատանքը:

Աղբյուր' www.panarmenian.net