ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Հայկական ժամանակը» իր դեմ դատին չէր ներկայացել

2010 թվականի հունվարի 24-ին Կենտրոն- Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարինե Պետրոսյանի գլխավորությամբ կայացավ ԱԺ պատգամավորներ Լևոն Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը և Ռուբեն Հայրապետյանը ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի դատական նիստը:
Պատասխանող կողմը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի ներկայացուցիչը, չէր ներկայացել դատարան: Դատավոր Կարինե Պետրոսյանն առաջարկեց հետաձգել դատը, սակայն հայցվոր կողմը միջնորդեց շարունակել դատական նիստը: Լրագրողների խնդրանքը ԱԺ պատգամավորների ներկայացուցիչ «Ֆեմիդա» փաստաբանական գործակալության փաստաբան Անահիտ Սարդարյանին միջնորդել տեսաձայնագրելու համար, մերժվեց:
2011 թվականի փետրվարի 7-ին ժամը 15:00-ին կհրապարակվի դատական ակտը:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորները «Հայկական ժամանակ»-ից
պահանջում են հերքել հոկտեմբերի 14-ին «Ութից յոթը ցուցակում են» նյութում գրվածը, թե թերթի տեղեկություններով` ՌԴ իրավապահները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում, հիմնականում նարկոթրաֆիքինգի, թրաֆիքինգի և փողերի լվացման գործերով, պարզել են, որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաև ՀՀ պաշտոնյաներ, որոնց ցուցակում են Լևոն Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը և Ռուբեն Հայրապետյանը: ԱԺ պատգամավորները պահանջում են նաև բարոյական վնասի և դատական ծախսերի փոխհատուցում՝ յուրաքանչյուրին 2,5 միլիոն դրամ:
Աղբյուր՝ www.hra.am
Մերի Ալեքսանյան
