ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ի տնօրենն ազատվել է աշխատանքից
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ սեփականատեր «Dandee Precious Metals» կանադական ընկերության Բուլղարիայի եւ Հայաստանի պատասխանատու կառավարիչ Ռիք Հոուսը, ով հունվարի 24-ից Կապանում է, կատարել է առաջին կադրային փոփոխությունները: Նրա հրամանագրով' աշխատանքից ազատվել է ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալլետան:
Վերջինս ընկերությունը ղեկավարում էր 2008-ից, ազգությամբ իտալացի է, ԱՄՆ քաղաքացի, բնակվում էր Մոսկվայում: Աշխատանքից ազատվել է նաեւ տնօրենի կինը' Ֆարիդա Ֆալլետան, ով ընկերությունում զբաղեցնում էր անվտանգության եւ ակտիվների պահպանության գծով մենեջերի պաշտոնը: «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ի կառավարության եւ հանրության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ տնօրենի պաշտոնանակության մասին լուրը հայտարարվել է ընկերության աշխատակիցների ժողովում:
Տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել է տնօրենի տեղակալ Ռոն Մոբլի վրա: Հավելենք, որ կոմբինատի կապանցի աշխատակիցները մեծ ցնծությամբ են ընդունել տնօրենի պաշտոնանկության մասին լուրը: Ռ.Ֆալլետայի, հատկապես' նրա կնոջ հանդեպ դժգոհությունները շատ մեծ էին' սկսած մարդկանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից մինչեւ աշխատանքին առնչվող հարցերը:
Աղբյուր' www.armenpress.am
