Ավագ օպերլիազորը մեղադրվում է վրաերթ կատարելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի հատուկ կարևոր գործերով ավագ օպերլիազոր Տ. Քալանթարյանի կողմից վրաերթ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Տ. Քալանթարյանը, 2010թ. նոյեմբերի 7-ին` ժամը 13:50-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել երթևեկելի մասից դուրս գտնվող 4 անձանց:Մասնավորապես` Տ. Քալանթարյանը «Վազ 21093» մակնիշի 68 ՍՍ 104 պետհամարանիշի ավտոմեքենան Երևանի Պռոշյան փողոցով վարելով տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող մոտ 90 կմ/ժ արագությամբ և իրականացնելով իր վարած ավտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում` այն է` փորձելով վազանց կատարել հոծ գծի հարևանությամբ գտնվող միևնույն շարքով` իր առջևով, մոտ 70-80 կմ/ժ արագությամբ շարժվող «Ջիպ» թափքով ավտոմեքենային, մտել է երթևեկելի գոտու մյուս շարք և վրաերթի ենթարկել երթևեկելի մասից դուրս գտնվող հետիոտներ Ծ. Մարգարյանին, Ս.Շահբազյանին, Գ. Ավանեսովային և Լ. Ջավախյանին:

Վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջին երկուսը,
գիտակցության չգալով, ժամեր անց մահացել են, իսկ Ծովինար Մարգարյանի և Սեդա Շահբազյանի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է համապատասխանաբար ծանր և միջին ծանրության վնասներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ. Քալանթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության էության քննելուքննելու համար:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն