ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գրիգոր Ամալյանը ցավում է

Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը բաց նամակով դիմել էր ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին, որտեղ իր մտահոգությունն էր հայտնել դեկտեմբերի 16-ին հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթում ՀՌԱՀ-ի կայացրած որոշման վերաբերյալ, համաձայն որի'«ԱԼՄ» հեռուստաընկերությունըհունվարի 21-ից դադարեց եթերային հեռարձակումը, ինչը և զրկեց Լռության ձայն սոցիալական խմբի խուլ երիտասարդներներին օգտվելու իրենց հասանելի հնարավորությունից: Ստորև ներկայացնում ենք պատասխանը:
Հարգելի պարոն Դեհերյան
Ի պատասխան Ձեր 18.01.2011թ. գրության հայտնում ենք, որ խորապես ցավում ենք ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ ՍՊ ընկերության թիվ 8 մրցույթում պարտվելու կապակցությամբ վերջինիս հեռուստածրագրերում սուրդոթարգմանությամբ (ժեստերի լեզվով) լրատվական թողարկման փակման վերաբերյալ:
Միաժամանակ գտնում ենք, որ վերոհիշյալով չի խախտվել խուլ ու համր բնակչության լրատվություն ստանալու իրավունքը, քանի որ այլ հեռուստաւնկերություններ նույնպես իրականացնում են լրատվական թողարկումներ' զուգորդված հայերեն լուսագրով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրատվական թողարկումների սպառողներ են հանդիսանում դպրոցական և ավելի բարձր տարիքի անձինք, իսկ պետությունը ապահովում է խուլուհամր բնակչության դպրոցական կրթությունը, գտնում ենք, որ լրատվական թողարկումների հայերեն լուսագրերով թողարկումը չի խոչընդոտում ՀՀ խուլուհամր քաղաքացիների լրատվություն ստանալու իրավունքի իրացմանը:
Աղբյուր` www.lragir.am
