Նոր ծրագիր` կանաչ տարածքների վերականգնման համար

Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է «Կանաչների շարժում» ծրագիրը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը: 

Նրա խոսքով, ծրագրի նպատակն է վերականգնել հանրապետության կանաչ տարածքներն ու ստեղծել նոր կանաչ տարածություններ: Նախաձեռնողները մտադիր են շարժման մեջ ներառել շահագրգիռ պետական գերատեսչություններին, հասարակական կազմակերպություններին ու տարբեր կառույցներին:

Ծրագիրը նախ կմեկնարկի դպրոցների բակերից, այստեղ կկազմակերպվեն ծառատունկեր, կհիմնվեն պուրակներ ու ծառուղիներ: Շարժման նպատակներից մեկն էլ այս խնդիրներով զբաղվող մարմինների աշխատանքի փոխլրացումն է:

Աղբյուր' www.panorama.am