Նախնական վարկածով զինծառայողին ինքնասպանության են հասցրել

Փետրվարի 12-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացել է զինծառայող Թորգոմ Սարուխանյանը, ով զինվորական ծառայության էր զորակոչվել 2009-ին:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը www.hra.am-ին տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով: Նախնական վարկածով Թորգոմ Սարուխանյանին ինքնասպանության են հասցրել: Դեպքի առթիվ ընթանում է նախաքննություն, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am