ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մ. Հակոբյան. Տեղական արտադրողի «մեջքին պետք է կանգնել»
Սպառողների ազգային ասոցիացիան տեղեկություններ չունի այն լուրերի մասին, թե Հայաստանում ձու արտադրող որոշ խոշոր ընկերություններ ցանկանում են իրենց արտադրությունը դուրս բերել Հայաստանից: Այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ասաց ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Սակայն, նա տեղյակ է, որ այլ երկրներում արտադրություն ծավալող տեղական արտադրողներ կան:
«Օրինակ գիտեմ, որ հարևան Վրաստանում տեղական որոշ արտադրողներ համատեղ արտադրություն են ծավալում: Համատեղ արտադրություններ ունենք նաև Մոսկվայում: Որոշ արտադրողների հետ խոսել ենք ու նրանք իրենց քայլը բացատրել են երկրի հարկային դաշտի ոչ բարենպաստ լինելով»,-ասաց Մ. Հակոբյանը:
Ըստ նրա, պետությունն ամեն ինչ պետք է անի տեղական արտադրողին, տեղական արտադրությունը քաջալերելու, խրախուսելու համար: Ասոցիացիայի նախագահի խոսքով, օրինակ՝ սահմանների փակման կամ այլ դեպքերում երկրի հույսը միայն տեղական արտադրողն է լինելու, դրա համար պետք է նրա գործունեության համար լավ պայմաններ ստեղծել, տեղական արտադրողի «մեջքին պետք է կանգնել»:
Վերջում Հակոբյանը նշեց, որ ներկայում երկրում բավականին լավ գործունեություն է ծավալվում մսամթերքի, կաթնամթերքի արտադրության ոլորտում ու, եթե ձվի շուկլայի հետ կապված խնդիրները լուծվեն և ներկրում չլինի, ապա այստեղ էլ բավականին լավ ցուցանիշներ հնարավոր կլինի գրանցել:
Աղբյուր`http://panorama.am
