ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հինգշաբթին իրավունքների համար պայքարի օր

Կառավարության շենքի առջև ամեն հինգշաբթի հավաքվում են մարդիկ, ովքեր պայքարում իրենց իրավունքների համար և արդարություն փնտրում:
Փետրվարի 24-ին կառավարության շենքի առջև էին Կենտրոն վարչական շրջանի նախկին բնակիչները, ովքեր կորցրել են իրենց սեփականության իրավունքը, հանրային գերակա շահ ճանաչված տարածքներից հարկադրաբար վտարվել և չնչին փոխհատուցման պատճառով մնացել առանց տանիքի:
Նրանց կողքին էին «Հայկական ավիաուղիներ» ընկերության նախկին օդաչուները, ովքեր 4 տարուց ավել է չեն ստացել իրենց հասանելիք հաշմանդամության թոշակը:
Այնտեղ էին նաև այլ խնդիրներ և բողոքներ ունեցող քաղաքացիներ։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
Source Url:
