ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նախարարն այցելել է նաև պետռեգիստրի կենտրոնական բաժանմունք. Գրեթե նույն պատկերն է եղել
Այսօր առավոտյան` ժամը 9:30-ի սահմաններում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այցելել է Քաղաքացիական կացության գրանցման գործակալության ակտերի (ԶԱԳՍ) Կենտրոնի բաժին, սակայն դուռը փակ է եղել, աշխատակիցներից որևէ մեկը աշխատանքի ներկայացած չի եղել: Նշենք, որ գործակալության աշխատակիցների համար աշխատանքային օրը սկսվում է ժամը 9-ից: Նախարարին անձրևի տակ սպասելիս ու ինչ-որ մեկին զանգելիս լուսանկարել է քաղաքացիներից մեկը, ով նշանածի հետ ևս եկել է ԶԱԳՍ` ամուսնության գրանցման նպատակով: Արադարադատության նախարարությունից այս լուրը հաստատեցին:
Նախարարն այսօր անսպասելի կերպով այցելել է նաև Պետական ռեգիստրի Կենտրոնի տարածքային բաժանմունք: Այստեղ էլ աշխատակիցների մի մասն են աշխատավայրում եղել: Նախարարն այստեղ որոշ թերություններ է նկատել:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին էլ Հ. Թովմասյանը 15 նոտարական գրասենյակ էր այցելել ու բոլորի դռներն էլ փակ էր գտել :
Աղբյուր`http://www.panorama.am
