ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Մարտի 1-ից» անցել է 3 տարի
Հայաստանցիներից շատերի համարը գարնան առաջին օրը տխուր հիշողություններ է արթնացնում:
2008թ. գարնան առաջին օրը ոստիկանները Օպերայի հրապարակում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա եւ ցրել դաժանաբար: Բայց օրվա ավարտն եղավ ավելի ողբերգական` 10 զոհ և 200-ից ավելի վիրավորներ: Հետո 20-օրյա արտակարգ դրություն էր` քաղաքացիական իրավունքների սահմանափակմամբ:
Մարտի 1-ից ողբերգությունից երեք տարի անց դեռեւս որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել այդ սպանությունների համար:
Ոչ ոք պատասխան չի տվել, թե ով հրաման տվեց, ինչու սպանվեցին 10 անմեղ քաղաքացիներ:
Այսօր` ժամը 17-ին Մատենադարանի մոտ Հայ ազգային կոնգրեսը հրավիրել է հանրահավաք` ի հիշատակ «Մարտի 1-ի» զոհերի:
Աղբյուր՝ http://www.a1plus.am
Source Url:
