ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայկական ընդդիմադիր հեռուստաալիքի կայքը մրցանակ կստանա խոսքի ազատության ամրապնդմանը ներդրած ջանքերի համար

«Ա1+» հայկական ընդդիմադիր հեռուստաընկերության ինտերնետային կայքը «Fritt Ord Press 2011» մրցանակ կստանա, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Տվյալ մրցանակը շնորհվում է խոսքի ազատության ամրապնդմանը ներդրած ջանքերի համար՝ անկախ ճնշումներին և ֆինանսական դժվարություններին»,- նշվում է թերթում:
Պարբերականի համաձայն, 10 հազար եվրո չափով մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հունիսի 15-ին Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում:
Մինչ այս Fritt Ord Press մրցանակին են արժանացել երկու հայ լրագրողներ՝ Մարիաննա Գրիգորյանը և Էդիկ Բաղդասարյանը:
Աղբյուր՝ http://newsarmenia.am
Source Url:
