Փետրվարին 1.9 տոկոս գնաճ է գրանցվել

Այս տարվա փետրվարին հունվարի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1.9% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.6%-ով, իսկ ծառայությունների սակագները` 3.4%-ով:

2011թ. փետրվարին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.8%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 106.4%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.1%, ծառայությունների սակագներինը՝ 103.6%:

Ըստ ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների, այս տարվա փետրվարին 2010թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 112.4%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 117.3%, ոչ պարենային ապրանքներինը` 105.4%, ծառայությունների սակագներինը`107.5%, իսկ հունվար-փետրվարին 2010թ.
հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 111.5%, 116.5, 105.3 և 106.1%: 2011թ. փետրվարին 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 144.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 148.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 127.5%, ծառայությունների սակագներինը՝ 145.0%:

Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2011թ. փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.9-3.2% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Թալինում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.6%-ով:

Աղբյուրի համաձայն, փետրվարին 2010թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.6% գնաճ, ինչի վրա իր անմիջական թողել հացամթերքի, ձկնամթերքի, շաքարավազի, սուրճի, թեյի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրաքախմբերում 3-6.8 տոկոս գնաճը:

Աղբյուր` Panorama.am