ՄԻՊ առաջարկություններն ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ

«ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։

Պաշտպանն անհրաժեշտ է համարում վերանայել տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը և առաջարկվում է լրացում կատարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման կարգում:  Առաջարկվում է նաև լրացուցիչ քննարկել  Հանրապետության Նախագահի թեկնածու ինքնաառաջադրվելու հնարավորության բացակայության հարցը, ինչը, Պաշտպանի գնահատմամբ, անհարկի սահմանափակում է քաղաքացիների ընտրական իրավունքը:  Առաջարկվում է քննարկել  նաև ժամանակավորապես արտերկրում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով քվեարկելու հնարավորություն ընձեռելու տարբերակը, որպես կամքի ազատ արտահայտման իրավունքի իրացում: 

Կ.Անդրեասյանի կարծիքով՝ քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար  քվեարկության մատչելիության դրույթը կանոնակարգման և եզրույթների հստակեցման կարիք ունի ՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար:

ՄԻՊ Կարեն Անդրեասյանի առաջարկություններին ամբողջությամբ