Փաստաբանների պալատն այս որոշումը կներկայացնի նաև դատարաններին

Փաստաբանների պալատը (ՓՊ) երեկ քննարկում էր կազմակերպել՝պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման քաղաքացիական գործով դատական ծախսերի մեջ ներառող փաստաբանի ողջամիտ վարձատրությունը որոշելու շուրջ։ ՓՊ-ն այսօր արդեն կայացրել է որոշում՝ այս հոդվածով գործերի փաստաբանական ծախսի փոխհատուցումը  չի կարող գերազանցել կես միլիոն դրամը:

Վիրավորանքի և/կամ զրպարտության միջոցով արատավորված պատվի և արժանապատվության  փաստաբանական պաշտպանության փոխհատուցման պահանջը չի կարող գերազանցել 200 հազար դրամը, իսկ վիրավորանքի և/կամ զրպարտության միջոցով արատավորված գործարար համբավի պաշտպանության փոխհատուցման պահանջը՝ 300 հազար դրամը։

Հիշեցնենք, որ 2010թ. մայիսին վիրավորանքի և զրպարտության հոդվածները ապաքրեականացվելուց հետո, բազմաթիվ են հատկապես ԶԼՄ-ների դեմ այս հոդվածով դատավարությունները, որոնցում փաստաբանական ծախսի փոխհատուցման գումարը երբեմն հասնում է մի քանի միլիոն դրամի։