Սամսոն Խաչատրյանն ազատության մեջ է

Այսօր դատարանի դահլիճից ազատ է արձակվել բռնցքամարտի ԽՍՀՄ և աշխարհի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը։

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել' դատապարտելով մեկ տարվա պայմանական ազատազրկման:

Հիշեցնենք, որ Ս. Խաչատրյանը անազատության մեջ էր այս տարվա մարտի 1-ից' Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ քաղաքացիական հագուստներով ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով (ՀՀ ՔՕ 316 հոդվածի առաջին մաս' իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը):