ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թեժ գիծ. հայտնեք օրինախախտ ոստիկանների մասին

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում այսուհետև կգործի թեժ գիծ՝ 55-00-89, 52-24-83 հեռախոսահամարներով:
Քաղաքացիները կարող են հաղորդել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների մասին: Տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը երաշխավորվում է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը` թեժ գծին կարող են դիմել ոստիկանների իրավախախտումների, ինչպես նաև հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն ընդունելու վերաբերյալ ցանկացած տեղեկատվությամբ:
Source Url:
