ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ազատ է արձակվել 400 դատապարտյալ
Հունիսի 5-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 400 դատապարտյալ և կրճատվել 7 դատապարտյալի պատժաչափ. տեղեկացնում է քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Համաներմամբ դեռևս ազատ են արձակվել. Էրեբունի ՔՀԿ-ից՝ 91, Կոշից՝ 77, Սևանից՝ 48, Նուբարաշենից՝ 43, Արթիկից՝ 42, Վարդաշենից՝ 30, Դատապարտյալների հիվանդանոցից՝ 24, Հրազդան ՔՀԿ-ից՝ 19, Վանաձորից՝ 14, Գորիսից՝ 11 և Աբովյանից՝ 1 դատապարտյալ: Երևան Կենտրոն ՔՀԿ-ում ազատ արձակման ենթակա դատապարտյալ չկա: Դատապարտյալների հիվանդանոցից՝ 3, Աբովյան ՔՀԿ–ից՝ 3 և Վարդաշենից 1 դատպարտյալի պատժաչափ կրճատվել է։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներման առաջարկն ընդունվել էր Ազգային ժողովի կողմից: Մայիսի 26-ին խորհրդարանը ընդունեց համաներման որոշում:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:
Աղբյուրը՝ www.hra.am
