ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
19-ամյա զինվորը ինքնասպանություն է գործել
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10.40-ի սահմանում՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը:
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:
«Երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110–րդ հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնել)։ Դեռևս ձերբակալվածներ չկան։ Կատարվում է քննություն»,– www.hra.am-ին փոխանցեց Մերի Սարգսյանը՝ Պաշտպանության նախարարության քննչական վարչության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի ավագ սպա։
Աղբյուրը՝ www.hra.am
Source Url:
