Ծնոտի տակից հրազենային կրակոցից զինվոր է մահացել

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 3-ին` 00.55-ի սահմաններում, N զորամասում պահակակետի հերթափոխի ժամանակ հայտնաբերվել է պահակակետի ժամապահ, ժամկետային շարքային զինծառայող Նարեկ Ռոբերտի Դավթյանի դիակը՝ ծնոտի տակից մահացու հրազենային վիրավորումով:

ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը www.hra.am –ին հաղորդեց, որ քրեական գործ դեռևս հարուցված չէ, պաշտոնապես ոչ մի վարկած չի շրջանառվում: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 7-րդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Կատարվել են դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, վերցվել են անհրաժեշտ նմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նարեկ Դավթյանը զորակոչվել էր Գյումրիի զինկոմիսարիատից, 2011 թվականի հունիսին:

Աղբյուրը՝ www.hra.am