Զինվորի մահ. նորից ինքնասպանության հոդվածով քրեական գործ

Երեք օր առաջ բանակում մահացած  զինծառայող Նարեկ Դավթյանի մահվան դեպքի հետևանքով գործ է հարուցվել ՀՀ քրեական օրնեսգրքի 110 հոդվածի առաջին մասով՝ ինքանսպանության հասցնել: Այս մասին www.hra.am -ին հաղորդեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 3-ին' 00.55-ի սահմաններում, N զորամասում պահակակետի հերթափոխի ժամանակ հայտնաբերվել է պահակակետի ժամապահ, 2011 թվականի հունիսին բանակ զորակոչված ժամկետային շարքային զինծառայող Նարեկ Ռոբերտի Դավթյանի դիակը՝ ծնոտի տակից մահացու հրազենային վիրավորումով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, վերցվել են անհրաժեշտ նմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Այս գործով ձերբակալվածներ չկան։

Աղբյուրը՝ www.hra.am