ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արմեն Օհանյանն ազատ է արձակվել. րոպեներ առաջ նա դուրս է եկել ԱԱԾ շենքից

Դեկտեմբերի 8–ին՝ վաղ առավոտյան, ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ներխուժել են արձակագիր Արմեն Օհանյանի բնակարան և պահանջել են հետևել իրենց: Ոստիկանները որևէ բացատրություն չեն տվել և չեն ներկայացրել ծանուցագիր: Արմեն Օհանյանի օրինական պահանջին, թե առանց ծանուցագրի որևէ տեղ չի գնա, ոստիկաններն ասել են՝ ծանուցագիր հիմա կբերեն, սակայն քիչ անց Արմենին քաշքշելով տարել են իրենց հետ:
Արմեն Օհանյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն:12։20–ի սահմաններում նրան ազատ են արձակել։ Ա.Օհանյանը հրաժարվել է մասնակցել քննչական գործընթացին առանց փաստաբանի: Իսկ նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այլ դատական նիստի է մասնակցում, և կկարողանա ներկա գտնվել քննչական գործողությանը ժամը 4-ին:
ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը «Արմենպրեսին» փոխանցել է, որ Արմեն Օհանյանը հարցաքննվել է միջնակարգ կրթության կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ գործի շրջանակներում։
Արմեն Օհանյանն աշխատում է «Հայաստան» համահայկական հիմնադրամում։ Նա «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ է։
Աղբյուր՝ www.hra.am