Անդրանիկ Մակվեցյանի նկատմամբ մեղադրանքը մնաց անփոփոխ

ՀՀ վերաքննիչ դատարանը (նիստը նախագահող՝ Մ.Ռեհանյան) անփոփոխ թողեց «Տեր Եսայի քահանա Արթենյանն ընդդեմ Անդրանիկ Մակվեցյանի» գործով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։

Հիշեցնենք, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Մակվեցյանը մեղադրվում էր այն բանի համար, որ 2011 թ. մայիսի 15-ին Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում վիճաբանության մեջ է մտել Տեր Եսայի քահանա Արտակ Արթենյանի հետ, բռունցքով հարվածել է քահանայի աջ ձեռքին և սպառնացել «կրծել կոկորդը»:

Նոյեմբերի 28-ին դատարանը Անդրանիկ Մակվեցյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով (քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը) և 6 ամսվա ազատազրկման դատապարտել։

Տուժողը՝ Տեր Եսայի քահանան, Վերաքննիչ դատարանում պահանջում էր դատական ակտը բեկանել և Մակվեցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի և 137 և 322 հոդվածների առաջին մասերով, իսկ Մակվեցյանի փաստաբանը պնդում էր, որ իր պաշտպանյալը անմեղ է ու պետք է քրեական գործ հարուցել քահանայի դեմ:

Հունվարի 16-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխղ թողեց առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։

Կողմերը Վերաքննիչի որոշումը բողոքարկելու կամ չբողոքարկելու մասին կտեղեկացնեն հետագայում։

Աղբյուրը՝ www.hra.am