Դատապարտյալները դիմել են Սերժ Սարգսյանին՝ պայմանական վաղաժամկետ ազատման խնդրով

Ներկայում ստորագրած դատապարտյալներից «Էրեբունի» ՔԿՀ-ից հայտնում եմ Ձեզ, որ մեր իրավունքները կապված մեր պայմանական վաղաժամկետ ազատման հետ պարբերաբար խախտվում են առանց պատճառի, քանի որ մշտապես ասվում է նախագահի ներքին հրամանն է: Պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի նիստի ժամանակ մեզ անհիմն մերժում են, ուղղված դատապարտյալի հասկացողությունը հավասարվում է զրոյի: Կարծես թե մեզ հասկացնում են, որ մեր ուղղվել կամ չուղղվելը, ոչ մի կապ չունի: Ցանկանում ենք հասկանալ, որ եթե մեր պետությունը չի հետաքրքրվում ուղղված դատապատյալների վաղաժամկետ ազատման հարցով, ապա մենք պատրաստվում ենք դառնալ այն պետության քաղաքացի, որտեղ որ կհարգեն մարդու տարրական իրավունքները, սակայն մինչ այդ քայլին դիմելը մեծարգո պարոն նախագահ, ցանկանում ենք իմանալ, արդյոք այս ամենը Ձեր հրահանգով է և գիտությամբ է կատարվում, եթե այո,ապա խնդրում եմ մեզ գրավոր տեղեկացրեք, եթե ոչ, խնդրում եմ վերացրեք այս անօրինականությունը, որպեսզի կարողանանք պայմանական վաղաժամկետ ազատվել, քանի որ մենք՝ դատապարյալներս ուշի ուշով հետևում ենք Ձեր բարեփոխումներին, Դուք միշտ հեռուստատեսությամբ բազմիցս նշել եք արդարադատությունում տեղ գտած անարդարությունների մասին, քանի որ կան քննիչներ և դատավորներ, կամայականորեն դատապարտվածներ: 

Մեծարգո պարոն նախագահ, մենք՝ դատապարտյալներս, հավատում ենք Ձեզ և Ձեր խոսքին, հղում ենք այս նամակը մեկ տասնյակ ուղղված դատապարտյալների անունից: Մենք հավաստիացնում ենք Ձեզ, որ մենք հասկացել ենք, որ սխալվել ենք, բայց անսխալ մարդ չկա, մեկ անգամ սխալվելով, թող դա չդառնա պիտակ մեր ապագա կյանքում, մենք մեր երկրին պիտանի մարդիկ ենք: 

Նախաձեռնող դատապարտյալ Ֆելիքս Լենսերի Գրիգորյան: Նախաձեռնել եմ ես այս նամակը, քանի որ ես՝ Ֆելիքս Լենսերի Գրիգորյանս, դատապարվել են ԼՂՀ քր. օրենսգրքի 177հ 2-րդ մասով, 35-175հ. 2-րդ մասով՝ 4 տարի 6 ամիս: Պատիժս կրում եմ 08.08.2009-ից, այս ժամանակահատվածում չունեմ ոչ մի տույժ և նկատողություն վարչակազմի կողմից և հաճախում եմ ՔԿՀ-ի գերմաներեն և ռուսերեն դասընթացներին: Նախկինում դատապարտված չեմ եղել, մասնակցել եմ Արցախի ազատագրմանը և վատառողջ եմ, իմ խնամքի տակ ունեմ հիվանդ միայնակ մայր: 

Մեծարգո պարոն նախագահ, իմ նման ուղղված դատապատրյալները նույնանման խնդրի առաջ են կանգնած և միանալով իմ բողոքին, տալիս են իրենց համաձայնությունը:

Նամակը ստորագրել են 19 դատապարտյալներ։

Աղբյուրը՝ www.hra.am