ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զինվորական է մահացել էսենցիայի թունավորումից
Հունվարի 18-ին էսենցիայի թունավորումից մահացել է զինծառայող, ենթասպա Վահան Ասլիկյանը։ Ինչպես www.hra.am -ին հաղորդեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, Ասլիկյանին նույն օրը տանը հայտնաբերել է կինը' արյունահոսելիս և տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
«Փաստի առթիվ հունվարի 19-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր. 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելու հատկանիշներով) ու կատարվում է նախաքննություն»,- ասաց Սարգսյանը՝ ավելացնելով, որ կասկածյալներ և ձերբակալվածներ դեռ չկան:
Իսկ վերջերս ջրծաղիկ հիվանդության հետևանքով մահացած զինվորի գործով ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանը, ով մեղադրվում է ՀՀ քր. օր.-ի 376 հոդվածի 1-ին մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս):
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am