ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զինված ուժերում սպանություն է գրանցվել

Հունվարի 27-ին' ժամը 03:05-ի սահմաններում, ԼՂՀ N մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, Իջևանի բնակիչ շարքային Փայլակ Շահնազարյանը:
ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը մեզ փոխանցեց, որ սպանություն կատարման մեղադրանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը:
Հարուցվել է քրեական գործ քրեկական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ( սպանություն ) և կատարվում է նախաքննություն:
Մերի Սարգսյանը չհաստատեց լրատվամիջոցներով տարածված այն լուրը, թե Շահնազարյանը մարտական դիրքում քնած է եղել, Խաչատուր Սարգսյանը նրա երեսին ատամի մածուկ է քսել, Շահնազարյանն արթնանալով՝ հայհոյանքներ է հասցեագրել զինակցի մոր հասցեին, Խաչատուր Սարգսյանն էլ «պատվախնդրությունից» ելնելով սպանել է ծառայակցին :
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am