Հայկ Գևորգյանն ազատ արձակվեց

«Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գևորգյանին րոպեներ առաջ ազատ արձակեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է մի քաղաքացու վրաերթի ենթարկելու և դեպքի վայրը լքելու մեջ: Լրագրողը անազատության մեջ էր գտնվում փետրվարի 3-ից:

Փետրվարի 6-ին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր Հայկ Գևորգյանի խափանման միջոց կալանքի հարցը, սակայն ավելի վաղ դատախազությունը որոշում կայացրեց խափանման միջոց կալանավորումը փոխարինել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

«Նկատի ունենալով, որ Հ.Գևորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի բնակության մշտական վայր՝ դատախազի գնահատմամբ նման պայմաններում բացակայում է  նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ www.hra.am