ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ազատ է արձակվել հայազգի Սիլվա Հարությունյանը
Իրանի Իսլամական հանրապետությունը ՀՀ պետական միջամտության շնորհիվ ազատ է արձակել Սիլվա Հարությունյանին, ով բանտում էր 2008թ. հունիսի 26-ից և իրանական իշխանությունների կողմից մեղադրվում էր ԱՄՆ-ի հովանավորած դավադրությանը մասնակցելու և իսլամական վարչակազմը տապալելու մեջ։ Նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:
ԱՄՆ պետքարտուղարությունը պարբերաբար կոչ էր անում ազատ արձակել Հարությունյանին՝ նրա դեմ առաջադրված մեղադրանքներն անհիմն որակելով, սակայն Իրանի իշխանություններն անտեսում էին կոչ:
Նրա ազատվելու կապակցությամբ «ԱՅՌԵՔՍ» միջազգային կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ կիսում է Սիլվայի հարազատների հետ ուրախությունը և երախտապարտ են Իրանի կառավարությանը բարեհոգի երիտասարդ կնոջ նկատմամբ ցուցաբերած մեծահոգության համար:
«Սիլվան վսեմորեն և քաջությամբ է հաղթահարել այս դժվարին իրավիճակները և մենք խորապես ուրախ ենք իմանալու, որ նա շուտով կմիանա իր ընտանիքին և ընկերներին, ովքեր անտրտունջ պայքարում էին իր ազատության համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Սիլվան աշխատում էր համաշխարհային շահույթ չհետապնդող «ԱՅՌԵՔՍ» հասարա կական կազմակերպությունում՝ խթանելով մայրության և երեխաների առողջության պահպանման բարելավմանը թե ԱՄՆ-ում և թե Իրանում: ՛
«ԱՅՌԵՔՍ»-ը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի կառավարությանը՝ Սիլվայի ազատման գործին մասնակցություն ցուցաբերելու համար:
