Ազատ է արձակվել հայազգի Սիլվա Հարությունյանը

Իրանի Իսլամական հանրապետությունը ՀՀ պետական միջամտության շնորհիվ ազատ է արձակել Սիլվա Հարությունյանին, ով բանտում էր 2008թ. հունիսի 26-ից և իրանական իշխանությունների կողմից մեղադրվում էր ԱՄՆ-ի հովանավորած դավադրությանը մասնակցելու և իսլամական վարչակազմը տապալելու մեջ։ Նա  դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

ԱՄՆ պետքարտուղարությունը պարբերաբար կոչ էր անում ազատ արձակել Հարությունյանին՝ նրա դեմ առաջադրված մեղադրանքներն անհիմն որակելով, սակայն Իրանի իշխանություններն անտեսում էին կոչ:

Նրա ազատվելու կապակցությամբ «ԱՅՌԵՔՍ» միջազգային կազմակերպությունը  հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ կիսում է Սիլվայի հարազատների հետ ուրախությունը և  երախտապարտ են Իրանի կառավարությանը  բարեհոգի երիտասարդ կնոջ նկատմամբ ցուցաբերած մեծահոգության համար:

«Սիլվան վսեմորեն և քաջությամբ է հաղթահարել այս դժվարին իրավիճակները և մենք խորապես ուրախ ենք իմանալու, որ նա շուտով կմիանա իր ընտանիքին և ընկերներին, ովքեր անտրտունջ պայքարում էին իր ազատության համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Սիլվան աշխատում էր համաշխարհային շահույթ չհետապնդող «ԱՅՌԵՔՍ» հասարա կական կազմակերպությունում՝  խթանելով մայրության և երեխաների առողջության պահպանման բարելավմանը թե ԱՄՆ-ում և թե Իրանում: ՛

 «ԱՅՌԵՔՍ»-ը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի կառավարությանը՝ Սիլվայի ազատման գործին մասնակցություն ցուցաբերելու համար: