Վաղը կշարունակվի փաստաբանների վերաքննիչ բողոքի քննությունը

Վերաքննիչ դատարանն այսօր  քննության է առել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով ներկայացված վերաքննիչ բողոքները: Դատարանը միաժամանակ քննարկել է  և մեղադրողների, և պաշտպանների  բողոքները: 

Հունվարի 19-ին, հիշեցնեմ, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Փաշինյանին   դատապարտել էր  7 տարվա ազատազրկման նրան  մեղավոր ճանաչելով Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասով, միաժամանակ արդարացնելով մեղադրանքի մյուս՝ 316-րդ հոդվածի առաջին մասով: Վերաքննիչ բողոքով մեղադրանքի կողմը վիճարկում է արդարացման դատավճիռն ու պահանջում բեկանել այն, պաշտպաններն, ընդհակառակը, արդարացման դատավճիռ են պահանջում:  

Մինչ  բողոքների քննությանն անցնելը, Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը դատավորների ողջ կազմին ինքնաբացարկի երկու միջնորդություն ներկայացրին: Փաստաբանների առաջին միջնորդության հիմքում պաշտպանների այն հիմնավորումն էր, թե գործը քննող երեք դատավորն էլ նախկինում մարտիմեկյան գործեր են լսել ու  մի քանի անօրինական վճիռներ կայացրել, այդ պատճառով վերաքննիչ այս բողոքի քննության ժամանակ անկողմնակալ լինել չեն կարող:  Ինքնբացարկի մյուս միջնորդության առիթն էլ ընթացակարգային  խատումն էր, որ մատնանշում էին պաշտպանները, որը, սակայն,  ընդունելի չէր մեղադրանքի կողմի համար: 

Խոսքը մեղադրողների վերաքննիչ բողոքի վերաբերյալ պաշտպանների ներկայացրած առարկությունների, դրանց դատարան հասնելու  և դրանից կախված՝  դատավարության կարգը որոշելու հարցին էր վերաբերում:

Նիկոլ Փաշինյանը, միանալով պաշտպանների միջնորդությանն  ասաց,  որ չի կասկածում որ միջնորդությունը մերժվելու է, բայց և դատարանին հորդորեց մերժել հետևյալ հիմքով՝ «ավելի լավ դատավորների բացակայության պատճառով»:

Դատարանը, դատավոր Սերժիկ Ավետիսյնաի նախագահությամբ, մերժեց պաշտպանների երկու միջնորդությունները անհիմն լինելու պատճառաբանությամբ ու անցավ բուն գործին՝ բողոքների քննությանը: Բողոքներով կողմերը դատարանին  տրամագծորեն հակառակ պահանջներ էին ներկայացնում, թեև երկու դեպքում էլ խոսքը նույն՝ հունվարի 19-ին կայացված վճռի մասին է, որից դժգոհ են երկու կողմերն էլ: 

Մեղադրանքի կողմը առաջին ատյանի դատարանի վճռից դժգոհ է հատկապես արդարացման մասով: Վճռի համաձայն' Փաշինյանը մեղավոր  էր ճանաչվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, բայց արդարացվել էր  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով:

Մեղադրաքնի կողմը համոզված է, որ ներկայացված ապացույցները առավել քան  բավարար էին  մեղադրանքի երկրորդ մասով էլ Փաշինյանին մեղավոր ճանաչելու համար: Մեր զրույցի ընթացքում  դիրքրոշումն այսպես ամփոփեց Մեղադրող Հարություն Հարությունյանը:

Մեղադրանքի կողմը իր վերաքննիչ բողոքի հիմքում դրել է այն մոտեցումը, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված և առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացուցյները բավարար էին Փաշինյնաի նկատմամբ 316-րդ հոդվածի առաջին մասով առաջադրված մեղադրանքը հաստատաված համարելու համար: Դատարանը, միակողմանի գնահատելով ապացույցները, սխալ հետևության է հանգել:

Արդեն նիստերի դահլիճում մեղադրողը նման վճիռը դատական սխալի արդյունք համարեց ու Վերաքննիչից պահանջեց բեկանել արդարացման վերաբերյալ առաջին ատյանի  կայացրած  որոշումը: Ի դեպ,  այս հոդվածով  մեղադրանքի կողմը երկու տարվա ազատազրկում էր պահանջել, ինչը շարունակում է պնդել նաև վերաքննիչ բողոքով:

«Նախապես մենք որոշակի պատժաչափ էինք պահանջել, հիմա էլ շարունակում ենք նույն դիրքորոշումը պնդել», ասաց մեղադրող Հարություն Հարությունյանը:

Եթե մեղադրանքի կողմի կարծիքով առաջին ատյանում հետազոտված ապացույցները լիովին բավարար էին մեղադրական դատավճիռ կայացնելու համար, ապա պաշտպանության կողմի համար դրանք, ընդհակառակը, խոսում են հանցակազմի բացակայության մասին: Պաշտպանները վերաքննիչ բողոքով պահանջում են բեկանել առաջին ատյանի վճիռն ու արդարացման դատավճիռ կայացնել, ի դեպ,  բողոքարկում են մեղադրաքի երկու մասերով կայացված վճիռներն  էլ: «Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մասով Փաշինյանն արդարացվել է, որովհետև դատարանը գտել է, որ ապացույցներն անբավարար են մեղադրական վճիռ կայացնելու համար: Մենք գտնում ենք, որ Փաշինյնաը պետք է արդարացվեր ոչ թե ապացույցների անբավարաության, այլ հանցակազմի բացակայության պատճառով», կածիք հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Լուսիեն Սահակյանը կարծում է, որ մեղադրաքի կողմը ստիպված էր վերաքննիչ բողոք բերել, քանի որ «մեղադրական եզրակացություն էր կազմվել, մեղադրանք էր հիմնավորվել»: Մյուս կողմից, չի բացառում, որ բողոքը ներկայացմնելով մեղադրչաքնի կողմը փորձել է որոշակիորեն չեզոքացնել պաշտպանների բողոքը: 

«Եվ մենք էինք բողոք ներկայացրել, և մեղադարանքի կողմը: Միգուցե դատարանը գնա նրան, որ մերժում է երկու կողմերի բողոքներն էլ ու փորձեր ասել, որ «անկախ դատարանը կայացրեց անկախ դատական ակտ»:

Պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքը դատարանը կքննարկի վաղը:

Լուսինե Մանուկյան