ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքներ 96»–ի հայտարարությունը
Մադու իրավունքի միջազգային օրվա կապակցությամբ, այդ օրվա նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքներ-96 կուսակցությունը, որի նախագահը Ռուբեն Թորոսյանն է:
" Հայաստանում "մարդու իրավունքների պաշտպանություն" հասկացությունը վաղուց կորցրել է իր իմաստը և ծառայում է միայն' 1. եվրոպական որոշ կառույցների քաղաքական շահերը սպասարկելու և ընտրախախտներին իշխանության պահելու, 2. գրանտներ ստացողների և գրանտներ տվողների կենսամակարդակը բարձրացնելու համար...
"Մարդու իրավունքների պաշտպանություն" հասկացությունը Հայաստանի հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, իրականում, վերածվել է "մարդու ոչնչացման փրկություն" հասկացության: Այս բնագավառում ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորներն, ըստ էության, "մարդու իրավունքների պաշտպանության" համար իբր պայքարող այն ուժերն են, որոնց անհետևողական "պայքարը" հիմնականում, ավարտվում է միջազգային և տեղական ընտրահանցագործների թիմերում տեղեր զբաղեցնելով", ասված է Մարդու իրավունքներ 96 կուսակցության հայտարարության
