Մարդու իրավունքներ 96»–ի հայտարարությունը

Մադու իրավունքի միջազգային օրվա կապակցությամբ, այդ օրվա նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքներ-96 կուսակցությունը, որի նախագահը Ռուբեն Թորոսյանն է:
 
" Հայաստանում  "մարդու իրավունքների պաշտպանություն" հասկացությունը վաղուց կորցրել է իր իմաստը և ծառայում է միայն' 1. եվրոպական  որոշ  կառույցների  քաղաքական  շահերը  սպասարկելու  և  ընտրախախտներին  իշխանության  պահելու, 2. գրանտներ  ստացողների  և  գրանտներ  տվողների  կենսամակարդակը  բարձրացնելու  համար...
 
"Մարդու իրավունքների պաշտպանություն" հասկացությունը Հայաստանի հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, իրականում, վերածվել է "մարդու ոչնչացման փրկություն" հասկացության: Այս բնագավառում ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորներն, ըստ էության, "մարդու  իրավունքների   պաշտպանության" համար իբր պայքարող այն ուժերն են, որոնց անհետևողական "պայքարը" հիմնականում, ավարտվում է միջազգային և տեղական ընտրահանցագործների թիմերում տեղեր զբաղեցնելով", ասված է Մարդու իրավունքներ 96 կուսակցության հայտարարության