ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օմբուդսմենի դիտարկումները կալանքների վերաբերյալ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ուսումնասիրել է Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պրակտիկան եւ համեմատեկլ այն Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիային եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի չափորոչիշներին։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ուսումնասիրություններից հետո չորս դիտարկում ներկայացրեց:
1. Որոշումների մեծ մասում հիմք ընդունելով միջնորդություն ներկայացնող նախաքննության մարմնի փաստարկումները, առանց մյուս կողմի միջնորդությունները ներկայացնելու դատարանը այդ միջնորդությունը դիտարկում է հիմնավորված: Որոշումների մեջ զգալի թիվ են կազմում այնպիսինները, որոնցում կրկնվում է նախաքննական մարմնի միջնորդությունը, դրանք նույնաբովանդակ են, ամբողջապես եւ ուղղակի նույն ձեւի նկարագրություն են իրենցից ներկայացնում: Ըստ էության դատարանը միայն նախաքննական մարմնի միջնորդության է անդրադարձել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի ժամկետը երկարացնելու որոշումներում եւ հազվադեպ է անդրադարձել պաշտպանական կողմի միջնորդությանը:
2. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններում եւ որոշումներում մեղադրանքները կոնկրետ չեն, նկարագրված են ընդհանուր գործողություններ, անհատականացում չկա:
3. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններում եւ որոշումներում պարզապես արտագրում են օրենքի կետը, թե մեղադրյալը կարող է թաքնվել քննությունից, կամ խոչընդոտել քննությանը եւ որեւէ հիմք չեն ներկայացնում: Մինդեռ Եվրոպական դատարանի պայմանն է. ընդհանուր եւ չհիմնավորված պատճառաբանություններ չպետք է լինեն, պետք է լինեն կոնկրետ հիմքեր:
4. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններում եւ որոշումներ ընդունելիս դատարանները չեն անդրադառնում պաշտպանական կողմի միջնորդություններին: Մի բան է քննարկել մերժելը, այն բան՝ ընդհանրապես չանդրադառնալը:
«2006, 2007 թվականների արատավոր պրակտիկան շարունակվում է, ինչը մեզ համար ընդունելի չէ», վերջում եզրակացրեց Արմեն Հարությունյանը։
