ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օմբուսմենի նամակը վարչապետին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնոմ է, որ հունիսի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական գրությամբ դիմել ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին` 2006-2008 թվակաների ընթացքում ՀՀ կառավարությանը ներկայացված և դեռևս լուծում չստացած մարդու իրավունքներին վերաբերող մի շարք կարևոր հիմնահարցերի կապակցությամբ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նամակում բարձրացված հարցերն ունեն հրատապ լուծման կարիք, քանի որ առընչվում են բազմաթիվ քաղաքացիների իրավունքներին, սակայն արդեն տևական ժամանակ դրանք լուծում չեն ստանում` Պաշտպանը առաջարկել է հանձնարարել հնարավորինս սեղմ ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ և արդյունքների մասին տեղեկացնել իրեն:
«Հարգելի պարոն Վարչապետ
2006-2008 թվակաների ընթացքում իմ կողմից ՀՀ կառավարությանն են ներկայացվել հետևյալ կարևոր հարցերը, որոնք ելնելով դրանց արդիականությունից պահանջում են հրատապ լուծումներ:
1. 31.07.2006թ. թիվ 1-0651 գրությամբ ՀՀ կառավարությանն է ներկայացվել մի խնդիր, որը վերաբերում է աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում առողջությանը պատճառած վնասի փոխհատուցմանը՝ կազմակերպության լուծարման դեպքում:
Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 1992թ. նոյեմբերի 15-ի թիվ 579 որոշման 16-րդ կետի համաձայն կազմակերպության լուծարման կամ վերակազմավորման հետևանքով նրա գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին: 1999թ. ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1086 հոդվածը նույն հարցի կապակցությամբ սահմանում է, որ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում համապատասխան վճարներն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոններով կապիտալացվում են՝ դրանք տուժողին վճարելու համար: Սակայն ո՛չ օրենքով, ո՛չ կառավարության որոշմամբ մինչ օրս նման կարգ չի սահմանվել: Ավելին ՀՀ կառավարությունը 2004թ. նոյեմբերի 11-ին ընդունել է որոշում, որով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1992թ. նոյեմբերի 15-ի թիվ 579 որոշման 16-րդ կետը: Արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ զրկվել են իրենց հասանելիք փոխհատուցումը ստանալու իրավունքից:
Չնայած Վարչապետին հասցեագրված գրությունը հարցի լուծման պատշաճ ընթացքն ապահովելու համար վերահասցեավորվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, սակայն նախարարը առաջին գրությամբ տեղեկացրել է, որ □Աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին□ ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը առաջարկվել է ներառել ՀՀ կառավարության 2007թ. գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում՝ կատարման ժամկետ նախատեսելով հունիսի 3-րդ տասնօրյակը, այնուհետև հայտնել է, որ օրենքի նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ կառավարություն:
Մինչ օրս նշված հարցը լուծում չի ստացել, մինչդեռ այն առընչվում է բազմաթիվ քաղաքացիների իրավունքներին:
2. 23.08.2006թ. ՀՀ վարչապետին հասցեագրած թիվ 2-0240 գրությամբ ուշադրություն եմ հրավիրել □Տեղեկատվության ազատության մասին□ ՀՀ օրենքի կիրառման ոլորտում առաջացած և հրատապ լուծում պահանջող որոշ խնդիրների վրա, որոնք լուրջ խոչընդոտներ են ստեղծում քաղաքացիների` տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքների իրականացման գործընթացում: □Տեղեկատվության ազատության մասին□ ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումն իրականացվում է ՀՀ կառավարության սահմանած կարգով:
Բացի այդ, □Տեղեկատվության ազատության մասին□ ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` տեղեկատվության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան, սակայն մինչ օրս Կառավարության կողմից լիազորված մարմին չի ճանաչվել:
Նամակին ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարությունից ստացվել է թիվ Ե-4629 գրությունը, որով հայտնվել է, որ արդարադատության նախարարության կողմից նախկինում մշակված և շրջանառության մեջ դրված □□Տեղեկատվության ազատության մասին□ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին□ ՀՀ օրենքի նախագիծը հավանության չարժանանալու պատճառով, ՀՀ կառավարության առաջարկով հետ է վերցվել նախարարության կողմից:
Փաստորեն 2003թ. նոյեմբերի 15-ից, այսինքն` □Տեղեկատվության ազատության մասին□ ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև օրս կառավարության որոշմամբ նման կարգ չի սահմանվել, որի արդյունքում որոշ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ հրաժարվում են ըստ պահանջի տեղեկատվություն տրամադրել` պատճառաբանելով նշված կարգի բացակայությունը:
3. Դեռևս 2006թ. ինձ են դիմել կենսաթոշակառուներ, ովքեր հայտնել են, որ տարբեր պատճառներով իրենք չեն կարողանում 12 (15) օրվա ընթացքում ստանալ իրենց կենսաթոշակը □ՎՏԲ Հայաստան Բանկ□ ՓԲԸ-ի (նախկինում` □Հայխնայբանկ□ ՓԲԸ) մասնաճյուղերից, իսկ այդ ժամկետից հետո իրենց կենսաթոշակը տվյալ ամսվա ընթացքում այլևս չի վճարվում` գումարը ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (ներկայումս` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ սոցիալական ապահովագրության պետական ծառայություն) վերադարձված լինելու պատճառաբանությամբ:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված ժամկետը սահմանվել է Հիմնադրամի և նշված ընկերության միջև 28.11.2001թ. կնքված պայմանագրում 31.10.2005թ. կատարված փոփոխություններով ու լրացումներով և սահմանվել է, որ կենսաթոշակառուների կենսաթոշակի յուրաքանչյուր ամսվա վճարումը կատարվում է ֆինանսավորված գումարը ընկերության մասնաճյուղերի ընթացիկ հաշիվներին ամրագրվելուց հետո 12 (այս ժամկետները երկարացվել է և դարձվել 15) օրացուցային օրվա ընթացքում, իսկ վճարումը նույն պայմանագրով սահմանված ժամկետներում ավարտելուց հետո, ավելացած գումարները վերադարձվում են Հիմնադրամին 3 բանկային օրվա ընթացքում:
Պայմանագրում նման փոփոխություններ է արվել այն դեպքում, երբ □Պետական կենսաթոշակների մասին□ ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է հաջորդ ամսվա ընթացքում՝ ըստ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրի: Կենսաթոշակառուն իրավունք ունի կենսաթոշակը ստանալ վճարման ծառայություն մատուցող կազմակերպությունից: □Պետական կենսաթոշակների մասին□ ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին□ ՀՀ կառավարության 29.05.2003թ. թիվ 793-Ն որոշման թիվ 1 հավելվածի 21-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը կենսաթոշակառուին վճարվում է նրա փաստացի բնակության վայրում, իսկ կենսաթոշակառուի գրավոր դիմելու դեպքում՝ վճարող կազմակերպության գրասենյակում:
Գտնում եմ, որ Հիմնադրամի և վերոնշյալ ընկերության միջև կնքված պայմանագրում այդպիսի դրույթի ամրագրումը, որը կենսաթոշակի գումարը ստանալու համար սահմանում է 12 (15) օրացուցային օրվա ժամկետ, սահմանափակում է կենսաթոշակառուների իրավունքը՝ ստանալ իրենց հասանելիք կենսաթոշակի գումարը հաջորդ ամսվա ընթացքում, ինչպես որ դա նախատեսված է □Պետական կենսաթոշակների մասին□ ՀՀ օրենքի 55-րդ հոդվածով: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված՝ կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին): Անընդունելի է կենսաթոշակի վճարման ժամկետի սահմանափակումը տեխնիկական տարբեր պատճառաբանություններով:
4. Մարդու իրավունքների պաշտպանին շարունակում են դիմել ինչպես ՀՀ կառավարության նախկին՝ հետագայում Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչված որոշումներով, այնպես էլ □Հաuարակության և պետության կարիքների համար uեփականության oտարման մասին□ ՀՀ օրենքի ընդունումից հետո բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում գույքային իրավունքներ ունեցող անձանց դիմում-բողոքները՝ տասնյակ տարիներ օգտագործվող շենք-շինությունների չօրինականացման վերաբերյալ:
Վերջին տարիներին ՀՀ կառավարության հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանը բավականաչափ աշխատանքներ է կատարել առկա խնդիրները կարգավորելու ուղղությամբ, մինչև տարածքներն իրացնելը ճանաչվել են Կոնդ և Կոզեռն թաղամասերի, ինչպես նաև աշխատանքներ են տարվում 33-րդ թաղամասի բնակիչների գույքային իրավունքների ճանաչման ուղղությամբ:
Հարցի կարգավորման կապակցությամբ ՀՀ կառավարությունը 20.12.2007 թվականին ընդունել է N 1529-Ա որոշումը, որով թույլատրել է Երևանի քաղաքապետին սահմանված կարգով հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման ենթակա տարածքներում սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող անհատական բնակելի տներին կից, մինչև 2001 թվականի մայիսի 15-ը զավթված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը և (կամ) զավթված հողամասերի վրա ինքնակամ կառույցներն օտարել այդ քաղաքացիներին:
Սակայն հարկ է նշել, որ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման ենթակա տարածքներում առկա են նաև բազմաբնակարան շենքեր, որոնցում բնակվող բնակիչները բնակարանային պայմանները բարելավելու նպատակով տարիների ընթացքում բնակարաններին կից նույնպես ինքնակամ կառուցել են պատշգամբներ, խոհանոցներ և այլ շինություններ:
Այդ կապակցությամբ 11.02.2008թ. թիվ 1-0370 գրությամբ առաջարկել եմ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյանին քննարկել հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման ենթակա տարածքներում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչներին նույն հնարավորությունն ընձեռելու հարցը և ՀՀ կառավարությունը 20.12.2007 թվականի N 1529-Ա որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն, հակառակ դեպքում դա կարող է դիտվել որպես խտրական մոտեցում՝ միանման կարգավիճակում գտնվող բնակիչների միջև:
Մինչ օրս որևէ պատասխան չեմ ստացել:
5. Ինչպես հայտնի է, □Պետական կենսաթոշակների մասին□ ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը նախատեսում է, որ մասնակի կենսաթոշակի իրավունք ունեն նաև կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները` 55 տարին լրանալու և մինչև նույն oրենքն ուժի մեջ մտնելն առնվազն 12 տարվա մաuնագիտական ապահովագրական uտաժ ձեռք բերած լինելու դեպքում: Նույն հոդվածը նախատեսում է, որ մաuնակի կենuաթոշակի իրավունք տվող պաշտոնների և աշխատանքային գործունեության տեuակների ցանկերը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 29-ի թիվ 793-Ն որոշմամբ հաստատվել է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին երկարամյա ծառայության համար մաuնակի կենuաթոշակի իրավունք տվող պաշտոնների և աշխատանքային գործունեության տեuակների ցանկը /հավելված 3/: Այդ ցանկով նախատեսված են այնպիսի գործունեության տեսակներ, ինչպիսիք են ուսումնական խմբերի, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների, երաժշտական դպրոց-յոթնամյակների, տեխնիկումների, միջնակարգ (միջին) մասնագիտական ուսումնական հաստատությունների, քոլեջների, երեխայի տների դասատուներ, ուսուցիչներ, մանկավարժներ և այլն:
Չնայած դրան, մասնակի կենսաթոշակի նշանակումը ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից մերժվում է այնպիսի անձանց, ովքեր աշխատել են որպես դաշնամուրի մանկավարժ, օրինակ, նախկինում Երևանի քաղաքապետարանի, ապա Արաբկիրի թաղապետարանի ենթակայության տակ գտնվող Դպրոցականների երաժշտական դաստիարակության տանը (55 տարին լրացած և մինչև օրենքն ուժի մեջ մտնելը որպես դաշնամուրի մանկավարժ առնվազն 12 տարվա ստաժ ձեռք բերած լինելու դեպքում):
Գտնում եմ, որ անթույլատրել է տարբերակված մոտեցում ցուցաբերել նույնպիսի աշխատանք կատարած անձանց նկատմամբ այն պատճառաբանությամբ, որ Դպրոցականների երաժշտական դաստիարակության տունը, ի տարբերություն, օրինակ, երաժշտական դպրոցի, նախատեսված չէ ՀՀ կառավարության կողմից հաստատված վերոնշյալ ցանկով»:
