ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արման Մելիքյանի հայտարարությունը
2008 թվականի ՀՀ նախագահի ընտրություններում թեկնածու Արման Մելիքյանը «2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքի և արդյունքների մասին» վերնագրված հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ ասվում է.
«Հայաստանում այսօր խորը ներքաղաքական ճգնաժամ է, որից դուրս գալու համար ՀՀ հանրությունը, բոլոր քաղաքական ուժերն ու իշխանությունները պետք է հստակ հասկանան այդ ճգնաժամը ծնած պատճառները: Դրա համար հարկավոր է օբյեկտիվ ու անաչառ կերպով պատասխանել հետևյալ հարցերին.
1. ինչո՞ւ, սկսած 1996 թվականից, ՀՀ նախագահական ընտրությունների արդյունք¬ները լուրջ կասկածների տեղիք են տվել և հանգեցրել բախումների` այս անգամ նաև մարդկային զոհերով,
2.
ո՞վ է պատասխանատու 2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած արյունալի բախումների համար:
3. կարելի՞ է արդյոք 2008 թվականի ընտրությունները կայացած համարել:
Պատասխանելով առաջին հարցին` ստիպված եմ արձանագրել, որ ՀՀ-ում անկա¬խա¬նալուց ի վեր սկսվեց ձևավորվել պետական կառավարման կոռուպցիոն համակարգ, որը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք չստանալով իշխանության կողմից պատշաճ հակազդեցություն`Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին հասավ իր բարձրա¬կետին: Պետական կառավարման կոռուպցիոն համակարգի պայմաններում տեղի ունե¬ցավ բիզնեսի և իշխանության բացառիկ սերտաճում, ինչի արդյունքում ձևավորվեցին մենաշնորհներ տնտեսության ողջ համակարգում, իսկ կաշառակերու¬թյունն ու դրամաշորթությունը արդարադատության համակարգում, կրթության, առող¬ջա¬պահու¬թյան, սոցիալական ապահովության ոլորտներում, բանակում, իրավա¬պաշտպան հա¬մա¬կարգում, բոլոր այլ ոլորտներում, ուր քաղաքացին առնչվում է պետական պաշ¬տոն¬յայի հետ դարձան համատարած և օրինաչափ երևույթ:
Ելնելով վերը ասվածից` իշխա¬նու¬թյունների համար պարտությունը ընտրություններում կնշանակեր զրկվել և իշխա¬նու¬թյունից և նյութական բարեկեցության երաշխիքներից: 2008 թվականին այս մտա¬վա¬խու¬թյանը գումարվեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի բացառիկ ագրեսիվ քարոզ¬չու¬թյունը, դրա հակաղարաբաղյան շեշտադրումները, ներկա իշխանական վերնախավին քրեական հետապնդման ենթարկելու մասին սպառնալիքները: Այս գործոնները մեկ¬տեղվելով բերեցին կողմերի կոշտ դիմակայության, որը հանգեցրեց բախումների և մարդկային զոհերի:
Իրադարձությունների այդպիսի ընթացքի համար պատասխանատու են և' իշխա¬նու¬թյունը, և' արմատական ընդդիմությունը, որոնք չցանկացան երկխոսության միջոցով լուրջ վերլուծության ենթարկել ստեղծված ներքաղաքական իրավիճակը և ելնելով հանրության շահերից` ապահովել այնպիսի մթնոլորտ, որը կնպաստեր ներքա¬ղա¬քական իրավիճակի դրական փոփոխության և փոխվստահության հաս¬տատ¬ման: Այսօր կողմերը միմյանց վրա են բարդում մարտի 1-2 բռնությունների արդյուն¬քում տեղի ունեցած սպանությունների մեղքը, այնինչ նրանք դրա համար միասնական բարոյական պատասխանատվություն են կրում: Այստեղ հարկ եմ համա¬րում ընդգծել, որ ՀՀ Ոստիկանության և ԶՈւ գործողությունների համար քաղա¬քա¬կան պատասխանատվու¬թյունը կրում են տվյալ պահին գործող ՀՀ նախագահը և Ազգային ժողովը` մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանական ուժերը և զորքը ենթակրվել են քաղաքացիական իշխանու¬թյուն¬ների հրամաններին: Կարծում եմ, որ ցուցարարների և իշխանությունների դի¬մա¬կա¬յությունն այդքան արմատական չէր լինի, եթե քվեարկության արդյունքները իս¬կապես վիճահարույց չլինեին:
Հիմնվելով այն իրողության վրա, որ համաձայն ՀՀ միգրացիայի գործակալության 2007 թվականի հուլիսի 25-ին ԶԼՄ-ներին ներկայացված տեղեկատվության մոտ 500 հազար ՀՀ քաղաքացիներ գտնվում են ՀՀ սահմաններից դուրս` որպես աշխատանային միգրանտ և ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն զրկվել են ՀՀ տարածքից դուրս 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցելու հնա¬րա¬վո¬րու¬¬թյունից, ստիպված եմ հայտարարել, որ արժանահավատ չեմ համարում ՀՀ ԿԸՀ կող¬մից հրապարակած ընտրությունների պաշտոնական արդյունքները: “Սո¬ցիո¬մետր” կենտ¬րոնի կողմից բացառապես ՀՀ տարածքում իրականացված սոցիոլոգիական հե¬տա¬զո¬տությունները ցույց տվեցին, որ ընտրություններին պատրաստ էին մասնակցել ՀՀ-ում փաստացի բնակվող ընտրողների մոտ 70%-ը, ինչը լավագույն դեպքում կկազմեր մոտ 1 350 000 քվե: Սա նշանակում է, որ ավելի քան 300 000 ձայների իսկությունը կասկածելի է, ինչն, իր հերթին, անհնար է դարձնում ճանաչել ընտրությունների օրինականությունը, առավել ևս թեկ¬նածուներից որևէ մեկի հաղթանակը առաջին փուլում: Այս իրավիճակը կանխելու նպա¬տակ ուներ ինչպես` իմ հայցը ՀՀ Սահմա¬նադրական դատարան, այնպես էլ` այդ խնդրի արծարծումը Հայաստան ժամանած բոլոր դիտորդական առաքե¬լու¬թյուն¬ների ղե¬կավարների և ներկայացուցիչների հետ ունե¬ցած իմ հանդիպումների ժամանակ:
Ստիպված եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ այսօր Հայաստանը օրենքի երկիր չէ և մեր պետության համար այս ճակատագրական պահին արդյունավետ կլինեն միայն այն քաղաքական լուծումները, որոնք կբխեն բացառապես հանրության շահերից: Ցավոք, սա առաջին անգամը չէ, երբ ՀՀ նախագահի ընտրությունների արդյուքները վիճելի են. և' Լևոն Տեր-Պետրոսյանի, և' Ռոբերտ Քոչարյանի պարագայում խնդիրներ առաջացել են: Ուստի, սա ՀՀ նախագահի ոչ բավարար լեգիտիմության առաջին դեպքը չէ:
Այս պայմաններում իրավական լուծումներն անկարող են որևէ ելք նախանշել ներքաղաքական ճգնաժամից` միակ ճանապարհը հանրության մասնակցությամբ քա¬ղա¬քական ուժերի երկխոսությունն է, որի նպատակը պետք է լինի.
1. պետական կառավարման կոռուպցիոն համակարգի վերացումը և իշխա¬նության ու բիզնեսի տարանջատումը, իշխանության և ընդդիմադիր ուժերի փոխհարաբերվելու, վարքականոնի մշակումը,
2. փոխհամաձայնեցված այդ վարքականոնի հիման վրա համապետական /հեր¬թա¬կան կամ արտահերթ/ հաջորդ ընտրությունների նախապատրաստումը և անցկացումը:
Եկել է իրավիճակից դուրս գալու քաղաքական լուծումներ փնտրելու ժամանակը, իսկ այդ լուծումները կարող են գտնվել բացառապես փոխհամաձայնության` քա¬ղա¬քական ուժերի կոնսենսուսի առկայության պայմաններում»:
