Սէ‎ֆիլյանի եւ Մալխասյանի զորակցության կոմիտեի հաղորդագրությունը

Ժիրայր Սէ‎ֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն հունվարի 7-ին տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Անցած ամիս Ժիրայր Սէ‎ֆիլյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը դիմել էր դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի Ռոբերտ Քոչարյանին բավարարել ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին Սե‎ֆիլյանի 2003թ եւ 2005թ դիմումները: Հավաստի աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ այդ հայցադիմումի մասին իմանալով, Քոչարյանը կարգադրել է ինչ-որ կերպ ավելացնել Ժիրայր Սէ‎ֆիլյանի պատժաչափը: Անվերապահորեն կատարելով տիրոջ հրամանը, ԱԱԾ-ում արդեն կազմում են «Վարդաշենի» քրեակատարողական հիմնարկում Սե‎ֆիլյանի դեմ իրականացվելիք սադրանքի ծրագիրը, որի արդյունքում վերջինիս դեմ պետք է հարուցվի նոր քրեական գործ եւ այդ ձեւով ավելացվի պատժաչափը»: