NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սէֆիլյանի եւ Մալխասյանի զորակցության կոմիտեի հաղորդագրությունը
Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն հունվարի 7-ին տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Անցած ամիս Ժիրայր Սէֆիլյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը դիմել էր դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի Ռոբերտ Քոչարյանին բավարարել ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին Սեֆիլյանի 2003թ եւ 2005թ դիմումները: Հավաստի աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ այդ հայցադիմումի մասին իմանալով, Քոչարյանը կարգադրել է ինչ-որ կերպ ավելացնել Ժիրայր Սէֆիլյանի պատժաչափը: Անվերապահորեն կատարելով տիրոջ հրամանը, ԱԱԾ-ում արդեն կազմում են «Վարդաշենի» քրեակատարողական հիմնարկում Սեֆիլյանի դեմ իրականացվելիք սադրանքի ծրագիրը, որի արդյունքում վերջինիս դեմ պետք է հարուցվի նոր քրեական գործ եւ այդ ձեւով ավելացվի պատժաչափը»:
Source Url:
